Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել․ ՌԴ ԱԳՆ
Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել։
Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերաբերվում հակամարտության գոտու սահմաններից դուրս տարածքում մոնիթորինգի անցկացման հավանականությանը։
«Ներկա պահին ԵԱՀԿ հարթակներում տվյալ հարցը չի քննարկվում»,- պատասխանել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակ՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով։
Բալայանն ընդգծել էր, որ Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը:
Նրա գնահատմամբ՝ դա կարող է լինել զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: