Թրամփին կոչ են արել դադարեցնել Ռուսաստանի շուրջ հիստերիան
Ամերիկյան Կոնգրեսի անդամ Թոմաս Մասին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի շուրջ հիստերիան և իշխանությունների ուշադրությունը սևեռել երկրի ներսում տեղի ունեցող խնդիրների վրա։ Այս մասին նա գրել է RealClear Politics պարբերականում։
«Որոշ ԶԼՄ–ներ և իրականության հետ կապը կորցրած քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները ցանկանում են, որ մենք հավատանք, թե սառը պատերազմը երբեք չի ավարտվել, որ ռուսների հետ խոսելը՝ հանցագործություն է և որ մենք պետք է ԱՄՆ–ում վախենանք ցանկացած ռուսաստանցուց»,– հայտարարել է Քենթուքի նահանգից ընտրված հանրապետականը։
Նրա խոսքերով՝ «ռուսական դավադրությունը», որը Թրամփի ընտրվելուց հետո դեմոկրատները ակտիվորեն շահարկում են, չի հուզում «նորմալ ամերիկացիներին»։ Աշխատասեր քաղաքացիները, գտնում է կոնգրեսմենը, անհանգստանում են աշխատատեղերի, հաշիվները վճարելու համար և շահագրգռված են նրանում, որ իրենց երեխաները ավելի լավ երկրում ապրեն։
Կոնգրեսականը թվարկել է նաև ԱՄՆ իրական սպառնալիքները։ Նրա համոզմամբ, ամերիկյան պետության համար սպառնալիք կարող են ներկայացնել պետական պարտքը, սահմաններին անվտանգության բացակայությունը և արմատական իսլամական ահաբեկչությունը։