ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ դեսպանին
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն օգոստոսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին:
Այս մասին տեղեկացանում ենք ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: