Մենք մեր հարևանների կողքին ենք կանգնել անցյալում, կանենք նաև հիմա. Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։
Համապատասխան հաղորդագրությունը Զարիֆը արել է Tweeter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«ՆԱՏՕ–ի գծով իր դաշնակից Թուրքիային տնտեսական վնաս պատճառելու ցնծությունը ամոթալի է։ ԱՄՆ–ն պետք է հրաժարվի պատժամիջոցների ու հալածման նկատմամբ հակվածությունից, հակառակ դեպքում ամբողջ աշխարհը կհամախմբվի, որ ստիպի նրան դա անել, եւ խոսքը միայն բանավոր հանդիմանության մասին չէ։
Մենք մեր հարևանների կողքին ենք կանգնել անցյալում, կանենք նաև հիմա»: