Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անվանել է «անողոք»
ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ սահմանել է «անողոք» պատժամիջոցներ՝ կեղծ պատրվակով, առանց որևէ բացատրություն տալու-, հայտարարել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը:
«Օգոստոսի ութին Պետդեպարտամենտում մեր խորհրադականի նկատմամաբ սահմանվել են նոր` «անողոք» պատժամիջոցներ՝ կեղծ պատրվակով, այն է՝ «Ռուսաստանի կառավարությունը Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ կիրառել է «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ դեղամիջոց: Որևէ փաստեր կամ ապացույցներ, ինչպես արդեն պարզվել է, չեն հնչեցվել,- նշված է դեսպանատան մեկնաբանության մեջ, որին հղում է արել Ռիա Նովոստին:
Դեսպանությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է պնդել, բրիատանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առիթով թափանցիկ հետաքննության անցկացումը և հանցագործներին պատժելու անհրաժեշտությունը: