Դերասան Սթիվեն Սիգալը Ռուսաստանի ԱԳՆ-ում պաշտոն է ստացել
Հայտնի դերասան Սթիվեն Սիգալը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ՝ ռուս–ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերով։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության Facebook-ի էջից։
Նշվում է, որ Սիգալի հիմնական գործառույթը լինելու է հումանիտար ոլորտում ռուս–ամերիկյան հարաբերությունների զարգացումը։
Նշենք, որ հայտնի դերասանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016 թվականի նոյեմբերի 3-ին։