ԵՄ-ն և Իրանը քննարկել են միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի շահերը
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Սինգապուրում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել է միջուկային գործարքը և պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրանի շահերի պահպանումը: Այդ մասին հայտնում է «Риа новости»-ն՝ հղում տալով Իրանի ԱԳՆ-ին:
«Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ֆեդերիկա Մոգերինին Սինգապուրում քննարկել են Եվրամիության և աշխարհի կողմից ձեռնարկված և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում Իրանի շահ ունենալուն ուղղված քայլերը՝ համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշել է, որ դիվանագետները նաև քննարկել են միջուկային գործարքի շուրջ իրադարձությունները: