Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ն կլսի միջազգային հանրությանը և կուղղի իր սխալ քայլերը
Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ն կլսի միջազգային հանրությանը և կուղղի իր սխալ քայլերը՝ կապված միջուկային գործարքի հետ, Թեհրանը կշարունակի կատարել իր պարտականությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՉԺՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Սինգապուրում՝ ԱՍԵԱՆԻ-ի միջոցառումների շրջանակներում,- գրում է РИА Новости-ն:
«Համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ինչպես նաև Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ սպառնալիքները խախտում են ՄԱԿ-ի համապատասխան որոշումները, և հանդիպել են բոլոր կողմերի անհամաձայնությանը: Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կլսի միջազգային հանրության կոչը կվերանայի իր սխալ գործողությունները», - հայտարարել է Զարիֆը: