Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն օգոստոսի 3-ին հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում:
«Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում», - ասել է Ա.Ֆոմինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Յ.Ֆոմինը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մասնակցում են «Միջազգային բանակային խաղեր 2018» մրցախաղի շրջանակներում «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման արարողությանը: