Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում՝ ներկայացվելու են Հայաստանի 14 դարերի պատմությունն ու մշակույթը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Նախորդ ամսվա շատ հաջողված Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնին, երբ Վաշինգտոնում ներկայացվեց հայկական ժառանգությունը, ավանդույթներն ու մշակույթը, անմիջապես հետևում է մեկ այլ խոշոր ցուցահանդես, որի բացումը կլինի շուտով` Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում՝ ներկայացնելու Հայաստանի 14 դարերի պատմությունն ու մշակույթը։
Սեպտեմբերի 22-ից այցելուները կկարողանան ուսումնասիրել Հայաստանի մշակութային նվաճումները` սկսած 4-րդ դարից, երբ հայերն ընդունեցին քրիստոնեությունը, մինչև 17-րդ դար, երբ համաշխարհային առևտրի ուղիներին հայերի ծավալած գործունեության արդյունքում հայերեն տպագիր գրքեր հայտնվեցին ամբողջ տարածաշրջանում»: