Ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի՝ Զոհրաբ Մնացականյանը առավել պոֆեսիոնալ դիվանագետ է. Ադրբեջանի ԱԳ նախարար
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի, առավել պրոֆեսիոնալ դիվանագետ է: Այս մասին իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը նաև հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին հանդիպման ժամանակ փորձել են լավ ճանաչել միմյանց: Իսկ ինչ վերաբերում է Մնացականյանի և Նալբանդյանի տարբերությանը, Մամեդյարովն իր նոր գործընկերոջն առավել պրոֆեսիոնալ է անվանել:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես ծանոթ եմ նրա հետ այն ժամանակից, երբ նա Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան էր: Շնորհավորեցի նրան ու Հայաստանի վարչապետ Փաշինյանին։
Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը: Հայտնի է մեր դիրքորոշումը նաև Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն: