ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել, որոնք զանգահարում են տարբեր ուսումնական հաստատությունների անձնակազմերին և ուսանողներին` հարցնելով, թե ի՞նչ բողոքներ ունեն:
«Ժողովուրդ» թերթն այս հարցի շուրջ փորձեց ստանալ անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը:
Ի պատասխան` նա նշեց.
«Իմ գործունեությունը եղել է չափից դուրս հրապարակային և այդպիսին շարունակում է լինել: Եթե ես հարց եմ ունենում որևէ ռեկտորի հետ, զանգում եմ, ուղիղ էդ հարցը իրեն տալիս եմ, եթե ռեկտորը խնդիր է ունենում որևէ բուհում, մեր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, կամ եթե դա իրավապահների միջամտությունների խնդիր է, դիմում ենք իրենց»:
Նշենք, որ Հարությունյանը սոցիալական ցանցում գրել է, թե բազմաթիվ բաց ու փակ նամակների հետքով գնում է Գորիս` այնտեղի պետական համալսարանի խնդիրների քննարկման համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: