Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում են անցկացնելու
Թուրքիայի նախագահ վերընտրվելուց մեկ ամիս անց Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նապագահ Վլադիմիր Պուտինին հետ:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ Հուլիսի 25-27-ը Հարավային Աֆրիկայում կայանալու է BRICS-ի երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ռուսաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցելու են մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Գագաթնաժողովին նախատեսված է Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպում: