Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հոնդուրասի՝ սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված փոխերեցի հրաժարականը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայի արքեպիսկոպոսարանի փոխանորդ եպիսկոպոսի հրաժարականը, որը ներգրավված է եղել սեռական սկանդալի մեջ, փոխանցնում է РИА Новости-ն:
Խոսե Խուան Պինեդան, որը օժանդակ եպիսկոպոսի պաշտոն է զբաղեցրել, համարվում էր արքեպիսկոպոսարանի երկրորդ դեմքը:
Հոգևորականի հրաժարականի մասին ուրբաթ օրը հայտարարել էր Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ չնշելով դրա պատճառը:
Մարտին National Catholic Register կաթոլիկ պարբերականը տեղեկացրել էր, որ երկու ճեմարանական Պինեդային մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու համար: