ԶԼՄ-ները համեմատել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զենքերը
ԿՀՎ նախկին աշխատակիցները և ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերը հանգել են եզրակացության, որ Ռուսաստանի միջուկային զենքն ամերիկյանից մի քանի անգամ ավելի հզոր է։ Այս մասին ասվում է SofRep պորտալում։
Համեմատվել է տարբեր միջուկային ռումբերի հզորությունը՝ ներառյալ «Փոքրիկ»-ինը և «Գիրուկ»-ինը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն նետել է Ճապոնիայի վրա։ Նշվում է, որ դրանք 15 և 21 կիլոտոննա հզորություն են ունեցել։ Սակայն դրանց ավելի քան 4 անգամ գերազանցում է ամերիկյան «Թրայդենթ» մարտագլխիկը (100 կիլոտոննա)։ Իսկ Հյուսիսային Կորեայի ամենակործանարար ռումբը 250 կիլոտոննա հզորություն ունի։ Ամերիկյան «Մինիթմեն» մարտագլխիկի հզորությունը 475 կիլոտոննա է։
Ինչ վերաբերում է ռուսական այս դասի սպառազինություններին, ապա «Սարմաթ»-ը 50 հազար կիլոտոննա հզորություն ունի, իսկ «Ստատուս-6» սուզանավի հզորությունը 100 հազար կիլոտոննա է։