Սեուլը Ռուսաստանի զինվորական ատաշեին կանչել է Տու-95-ի թռիչքի պատճառով
Սեուլում երկրի Պաշտպանության նախարարությունը կանչել է ՌԴ զինվորական ատաշե Անդրեյ Ֆալիլեևին՝ կապված «Հարավային Կորեայի ՀՕՊ ճանաչողական գոտի ռուսական ռազմական օդանավերի չարտոնված ներթափանցման հետ», փոխանցում է DW-ն:
«Քանի որ գոյություն ունի օդում բախվելու հավանականություն, մենք Ռուսաստանին խնդրում ենք ընդունել այս իրադրության լրջությունը և միջոցներ ընդունել նման միջադեպերի կանխման համար»,- նշել է Պակ Չհոլ Գյունը:
Գործակալության տեղեկություններով՝ Հարավային Կորեայի ՀՕՊ նույնականացման գոտին խախտած օդանավերը ռուսական Տու-95 էին: Միաժամանակ Ռուսաստանի ՊՆ-ից հաստատել են, որ ռուսական ռազմավարական Տու-95ՄՍ հրթիռակիրները և բազմաթիրախային Սու-35Ս կործանիչները թռչել են Դեղին և Ճապոնական ծովերի ու Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի ջրատարածքների երկնքում:
Այս տեղեկությունների համաձայն՝ ռուսական օդանավերի հայտնվելուն պես օդ են բարձրացել հարավկորեական և ճապոնական կործանիչներ: