Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 2018 թվականի փորձնակության ծրագրի մասնակիցներին՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։
Կարեւորելով երիտասարդ մասնագետների այցը Արցախ՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Համագումարի կողմից նման ամենամյա ծրագրերի իրականցումը հիանալի հնարավորություն է ստեղծում արտասահմանում ապրող հայ երիտասարդների համար ճանաչելու հայրենիքը, եւ տեղեկացված հերթափոխ է նախապատրաստում միջազգային ասպարեզում հայության համար կարեւոր հարցերը առաջ մղելու, Արցախի ու Հայաստանի շահերը պաշտպանելու համար:
Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է հայրենիք-սփյուռք հարաբերություններին, Արցախում խորհրդարանական գործունեության եւ կառավարման համակարգի առանձնահատկություններին, միջազգային հարթակում Արցախի ներկայացվածությանն ու դրանում սփյուռքահայ երիտասարդության դերին եւ մի շարք այլ թեմաների: