Ֆիլիպ Կիրկորովը փրկել է իր նմանակ-կնոջը` վճարելով նրա սրտի վիրահատության գումարը (լուսանկարներ)
Անգելինա Գրեյեր անունով պարոդիկ ժանրի դերասանուհին մինչև կյանքի վերջ շնորհակալ է լինելու Ֆիլիպ Կիրկորովին' իր կյանքը փրկելու համար հենց այն ժամանակ, երբ սպառվել էին բոլոր հույսերը:
Նախորդ տարվա դեկտեմբերին բժիշկները Գրեյերի մոտ հայտնաբերել էին լուրջ խնդիրներ' կապված սրտի հետ: Անգելինան զգուշացվել էր, որ վիրահատություն չանելու դեպքում նա ցանկացած պահի կարող է մահանալ: Իրավիճակն ավելի էր բարդացրել այն հանգամանքը, որ Գրեյերը ստիպված էր մեկնել Իսրայել, իսկ վիրահատության համար անհրաժեշտ էր 0.5 մլն ռուբլի:
Անգելինան, ով հայտնի է դարձել Ֆիլիպ Կիրկորովին, Մայքլ Ջեքսոնին և այլ հայտնիներին նմանակելով, ստիպված էր հույսը դնել ընկերների վրա: Դաշնային հեռուստաալիքի թոք շոուներից մեկի ժամանակ անգամ հայտարարվել էր դրամահավաք' միջոցներ ձեռք բերելու համար:
Օգնությունը հասել էր անսպասելի. թերթերից մեկում կարդալով Անգելինայի վիճակի մասին' Փիլիպ Կիրկորովը խոստացել էր հնարավոր ամեն ինչով օգնել նրան:
«Փիլիպն ու իր հայրը' Պետրոսը ինձ ասացին, որ կարիք չկա իմանալ, թե որքան գումար է ծախսվել վիրահատության համար»,- արցունքները հազիվ զսպելով` պատմել է Անգելինան:
Իսրայել մեկնելու անհրաժետություն չեղավ. Ֆիլիպի խնդրանքով վիրահատությունն արել են Բակուլևսկու' սրտանոթային վիրաբուժական կենտրոնի մասնագետները:
Այժմ Անգելինան գտնվում է Մերձմոսկովյան սրտաբանական առողջարանում: