Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Բրյուսելում հուլիսի 11-ին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի և Էլմամ Մամեդյարովի հանդիպումը:
Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա ԱԳ նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է: