ԱԱ-2018․ Խորվաթիայի նախագահը ներկա կլինի Ռուսաստանի հետ խաղին
Խորվաթիայի նախագահ Կալինդա Գրաբար-Կիտարովիչը ներկա կլինի ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում կայանալիք Ռուսաստան – Խորվաթիա խաղին, հայտնում է tass-ը։
Գրաբար-Կիտարովիչը ներկա էր եղել նաև 1/8 եզրափակիչում տեղի ունեցած Դանիայի հետ խաղին, որում խորվաթները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով։
Ռուսաստան – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։