Լիլիթ Մակունցն ընդունել է Սերժ Թանկյանին
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարությունում ընդունել է աշխարհահռչակ SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին:
Նախարարը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Սերժ Թանկյանն այսօր այցելել է մշակույթի նախարարություն առաջին անգամ»:
Արդեն մի քանի օր է, որ Սերժ Թանկյանը Հայաստանում է: Մշակույթի նախարարությունից փոխանցում են, որ հանդիպման մանրամասների մասին ավելի ուշ կհայտնեն: