Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ Twitter-ի էջում։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: