Խստորեն հետևելու ենք պատմամշակութային արժեք ներկայացնող ցանկացած շենքի հետ կապված գործողությանը. մշակույթի նախարար
ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ Մշակույթի նախարարությունը պետք է հայտարարություն տարածի, որ այսուհետ նախարարությունը խստորեն հետևելու է ցանկացած պատմամշակութային արժեք ներկայացնող շինության արտաքին տեսքի և այդ շենքի հետ կապված ցանկացած շինարարական գործողությանը:
«Ինչ տեղի է ունեցել, արդեն գիտենք, նաև «Փակ շուկային» առնչվող հարցերը, բայց այսուհետ կխնդրեինք ահազանգել, եթե տեղեկություն լինի»,-ասաց նախարարը: