Թուրքական TRT–ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագահի թեկնածուին 3 վայրկյան է տրամադրել
Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունը շարունակում է խիստ անհավասար լուսաբանել նախագահական եւ խորհրդարանական նախընտրական քարոզարշավը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացիների վճարած հարկերից սնվող TRT–ն նախագահ Էրդողանին տրամադրել է 105 րոպե եթերաժամանակ, սակայն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթին Դեմիրթաշին տրամադրել է ընդամենը 3 վայրկյան։
Կուսակցություններին բաշխված ժամանակահատվածով կրկին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է՝ 147 րոպե նախընտրական քարոզչության համար, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համար չի տրամադրվել ոչ մի րոպե։
Նշենք, որ հունիսի 24–ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Խորհրդարանական ընտրություններում մասնակցում են 4 հայ թեկնածուներ իշխանությունից եւ ընդդիմությունից։