ՌԴ-ն 1 մլրդ դոլարի չափով զեղչել է Թուրքիային տրամադրված գազի գինը․ Էրդողան
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Մոսկվայի կողմից 2015 և 2016 թվականներին մատակարարված գազի համար զեղչի տրամադրման շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu Ajansıсо-ն։
«Թուրքիան 2015-ին դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով բնական գազի գնի զեղչ տրամադրել։ Ռուսական կողմը հրաժարվել է բավարարել պահանջը, այն ժամանակ Անկարան դիմել է միջազգային արբիտրաժ։ Երկար քննարկումների արդյունքում համաձայնագիր է կնքվել 2015 եւ 2016 թվականներին մատակարարված գազի 10,25 տոկոսով զեղչ անելու շուրջ, տարբերությունը այդ երկու տարվա համար կազմում է 1 մլրդ դոլար, որը կվերադարձվի հանրապետությանը»,-Էրդողանի խոսքը մեջբերում է գործակալությունը։