«Արի տուն» ծրագիրը 2018-ին չի կասեցվի. հետագայում կլինի ռեբրենդինգ. Սփյուռքի նախարար
2018 թվականին «Արի տուն» ծրագիրը չի կասեցվի։ Այս մասին մայիսի 20-ին ԼՈՖԹ-ում զրույց-հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Բայց հետագայի համար ես տվել եմ հանձնարարական, որ պետք է արվի ռեբրենդինգ, փոփոխություններ կլինեն։ Պետք է բոլորովին նոր ձևով այդ ծրագրերն իրագործենք»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանում ինտեգրելու խնդրին, Մխիթար Հայրապետյանն ասաց, որ իրեն մասնավորապես դուր է եկել ինտեգրման հոլանդական փորձը, որից կարող են օգտվել: «Իհարկե, դա մեծ ծախսեր է պահանջելու, սակայն մենք կարող ենք դրա համար գումարներ գտնել»,- նշեց նախարարը։