Իրանը ողջունում է կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում
Իրանը ողջունում է կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։
«Իրանի Իսլամական Հանրապետության համար հարևանները, նրանց խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն են»,-նշել է նա՝ ողջունելով երկրի վարչապետ ընտրելու խորհրդարանի որոշումը։
Քասեմին պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդել բոլոր ոլորտներում։