Մշակույթը ես եմ. նորանշանակ նախարար (լուսանկար)
Նորանշանակ նախարարն, արձագանքելով շնորհավորանքներին և համացանցում հնչած հարցերին, թե ի՞նչ կապ ունի նա մշակույթի հետ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»:
Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետև գիտեմ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:
Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»: