Ի՞նչ վատ բան ենք արել, որ պատրաստվում է Սամվել Մարգարյանի նման նախարար պարգևել մեզ
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուզում եմ հասկանալ Նիկոլ Փաշինյանը անձնական հակակրա՞նք ունի բժշկական աշխարհի հանդեպ: Ինչ վատ բան ենք արել, որ պատրաստվում է նման նախարար պարգևել մեզ: Եթե չեմ սխալվում հենց նրա տնտեսական գործունեության ժամանակահատվածում էին պետական պատվերի, սոց. փաթեթների, զինվորականների ընտանիքների բուժսպասարկման անարդարացի բաշխումներն ու անտրամաբանական մոտեցումները: Հիմա ի՞նչ, էլի պետք է լինեն նրանք, ում ամեն ինչ ու ինչքան ուզեն կարելի է ու նրանք ում ոչինչ չի կարելի:
Կարծում եմ բժշկական համակարգում կան շատ ավելի առողջ ու կարող ու անբիծ մարդիկ, որոնք շատ ավելի կհամապատասխանեին այսօրվա Հայաստանի ոգուն ու տրամաբանությանը»: