Փերիս Հիլթոնը Բենթլիով խախտել է հասարակական կարգը (լուսանկարներ)
Ոստիկանությունը հերթական անգամ կանգնեցրել է հայտնի երգչուհի Փերիս Հիլթոնի մեքենան: Երգչուհին, վարելով իր Բենթլի մակնիշի մեքենան, Բեվերլի Հիլզում կանգնեցվել է ոստիկանության կողմից` սահմանված 40 կմ/ժ-ի փոխարեն 60 կմ/ժ արագությամբ վարելու համար:
Ականատեսները նշել են, որ Հիլթոնը չի թաքնվել, այլ հանգիստ կանգնել է և ոստիկաններին ներկայացրել պահանջվող փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ Փերիս Հիլթոնն արդեն ունեցել է խնդիրներ ոստիկանության հետ ճանապարհային երթևեկության կանոները խախտելու համար: 2006 թ. երգչուհին տուգանվել էր` արագությունը գերազանցելու համար: