Որքա՞ն արժե գովազդային գրառումը Քայլի Ջենների «Instagram»-ի էջում (լուսանկարներ)
Քայլի Ջենները‚ ինչպես և Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամները‚ թվում է‚ օֆից փող վաստակելու արվեստին են տիրապետում: Չնայած դստեր ծննդին՝ Քայլին արդեն ակտիվորեն զբաղվում է սեփական բիզնեսի առաջխաղացմամբ և հասցրել է վերադառնալ իր աստղային կյանքին: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Ոչ երկարատև բացակայությունը սոցկայքերում և նոր կարգավիճակը մայրիկին նշանակալի օգուտ են բերել: «D'Marie Analytics» ընկերության մասնագետները հաշվել են‚ թե որքան է ռեալիթի-շոուի աստղը ստանում մեկ գովազդային հրապարակման համար «Instagram»-ում: Նրա էջում մեկ գրառումն արժե մեկ միլիոն դոլար:
Ի դեպ‚ Քայլին չի չարաշահում գովազդը‚ նա փորձում է առավել հաճախ անձնական լուսանկարներով կիսվել‚ իսկ գովազդային գրառումները համապատասխան հեշթեգով է ներկայացնում: