Սեքսուալ վարորդ-Բարբին պատմել է՝ ինչպես է վարում 18 ակ ունեցող բեռնատարը (լուսանկարներ)
26-ամյա Բլեյս Ուիլյամսը Ավստրալիայից արդեն 7 տարի է‚ ինչ վարում է 18 ակ ունեցող բեռնատար: Ազատ ժամանակ նա «Instagram»-ում անկեղծ լուսանկարներ է հրապարակում: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Գայթակղիչ կազմվածքով շիկահերը սկսել է աշխատել բեռնատարների համար նախատեսված ավտոլվացման կետում: Մի անգամ նրան խորհուրդ են տվել վարորդական իրավունք ձեռք բերել‚ որպեսզի բեռնատարները հանի լվացման կետից:
«Երբ ես նայում էի այդ մեծ մեքենաներին‚ որոնք կանգնում էին իմ կողքին‚ վախենում էի: Ես չէի պատկերացնում‚ որ երբևէ ինքս կվարեմ‚ և դա ինձ դուր կգա»‚- պատմել է Բլեյզը:
Նա խոստովանում է‚ որ միշտ ցանկացել է չնմանվել ուրիշներին: Չնայած կանացի կազմվածքին և Բարբի տիկնիկի ոճին՝ աղջիկն իրեն ղեկին զգում է «ինչպես տղա»: