ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի են ընտրում. «Ծառուկյան» և «ելք» խմբակցությունները չեն մասնակցում
Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի ընտրություննը: Այդ պաշտոնում ներկայացված է մեկ թեկնածու՝ Էմիլ Բաբայանը, ով նախօրեին Ազգային ժողովում հանդես է եկել ելույթով, պատասխանել պատգամավորների հարցերին: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Քիչ առաջ, ԱԺ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրություններին. «Տեղեկացնեմ, որ «Ծառուկյան» խմբակցությունը ՍԴ դատավորի քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ թեկնածությունն առաջադրվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ևս չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրություններին: