Քննարկվել է Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ընթացքին վերաբերող խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությունները:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալին զեկուցվել է, որ նախարարի հանձնարարականին համապատասխան, մարզպետների մշտական հսկողության տակ են մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաեւ միջոցառման իրականացման վայրերի աղբահանության եւ բարեկարգման աշխատանքները:
7-օրյա պարբերականությամբ ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն է ներկայացվում տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ: