ՀՀԿ-ն մայիսի 8-ին կայանալիք ԱԺ նիստին կողմ կքվեարկի ժողովրդի թեկնածուին
Քիչ հետո Հանրապետական կուսակցությունը հանդես է գալու հայտարարությամբ:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՀՀԿ-ն մասնավորապես հայտարարելու է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ ողջ կազմով քվերակելու է ժողովրդի թեկնածուի օգտին:
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: