«Կանադայի ձայն»-ում Միրիամ Բաղդասարյանը քվեարկության 76 տոկոսով անցել է եզրափակիչ փուլ
Միրիամ Բաղդասարյանը Կանադական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլում փայլուն ելույթ է ունեցել և անցել եզրափակիչ: Նա քվեարկության 76 տոկոս ձայների քանակով դուրս է թողել իր մրցակին` Ֆելիքս Լեմելիին: Վերջինս ընտրեցլ էր բրիտանացի երգչուհի Ադելեի «When we are young» երգը: Միրիամի ելույթն այս անգամ ևս արժանացել է ժյուրիի և հանդիսատեսի բարձր գնահատականին։
Նշենք, որ Միրիամ Բաղդասարյանի ելույթը դեռևս չի հայտնել մրցույթի պաշտոնական կայքէջում: