Մեր երկրում կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ հայ ժողովրդի ստեղծարար հանճարը կծաղկի և կծաղկեցնի մեր հայրենիքը. Լիլիթ Պիպոյան
Այսօր Հանրապետության հրապարակում էր նաև աշխարհահռչակ երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ով ողջունեց հանրահավաքի մասնակիցներին, շնորհավորեց բոլորին երազանքների գարնան գալու կապակցությամբ:
«Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկրում կստեղծվեն ազատ, արդար, հավասար իրավունքներով այնպիսի պայմաններ, և ես վստահ եմ դրանում, նաև տնտեսության համար, երբ մեր հայ ժողովրդի ստեղծարար հանճարը կծաղկի, կծաղկեցնի և կփթթեցնի մեր հայրենիքը»,- նշեց նա:
Ելույթից հետո Լիլիթ Պիպոյանը կատարեց «Կիլիկիա» ստեղծագործությունը: