Եվգենի Պետրոսյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենասիրված հումորիստների առաջատար եռյակում
Ռուսաստանում ամենից շատ ժողովրդականություն վայելող հումորիստների առաջատար եռյակում ընդգրկվել են Եվգենի Պետրոսյանը, Վլադիմիր Վինոկուրը և անցյալ տարի կյանքից հեռացած Միխայիլ Զադորնովը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են Հասարակական կարծիքի համառուսական կենտրոնի հերթական հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ մարդկանց ամենից շատ ժպիտներ պարգևող հումորիստներն են Միխայիլ Զադորնովը (21%), Եվգենի Պետրոսյանը (19%) և Վլադիմիր Վինոկուրը (11%):
Հաղորդվում է նաև, որ Եվգենի Պետրոսյանը ճանաչվել է ամենասիրված հումորիստը թոշակային տարիքի մարդկանց շրջանում՝ ստանալով հարցվածների ձայների 32 տոկոսը: