Հույս ունենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատվություն․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում շարունակում են ուշադիր հետևել ներքաղաքական զարգացումներին Հայաստանում, որի հետ են կապվում բարեկամության պատմական ավանդույթները, լայնածավալ բազմակողմանի համագործակցությունը և դաշնակցային փոխհարաբերությունները։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության մեկնաբանությունում։
«Հույս ունենք, որ իրավիճակը կզարգանա բացառապես իրավական, սահմանադրական դաշտում, և բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատվություն և կառուցողական երկխոսության պատրաստակամություն։ Համոզված ենք, որ երկրում կյանքի բնականոն հունին վերադառնալը և հանրային համաձայնության վերականգնումը համապատասխանում է եղբայրական Հայաստանի հիմնական շահերին»: