ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանի վերջին իրադարձություններին
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին։ Նա նկատի է առել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Գլխավոր քարտուղարը ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը և բոլոր կողմերին հորդորում է զսպվածություն դրսևորել և առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք դրսևորել օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև խաղաղության և կայունության պահպանմանը Հայաստանում և տարածաշրջանում։
Գլխավոր քարտուղարն օգտագործելով հնարավորությունը բարձրաձայնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին դիմումը, որտեղ նրանք կոչ էին անում բոլոր կողմերին կանխել որևէ լուրջ էսկալացիան շփման գծի երկայնքով և ուժեղացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: