Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկելու ժամկետները հայտնի են
Թուրքիայում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների առաջարկը մեջլիսում կքննարկվի շաբաթվա վերջին: Այս մասին հաղորդում է թուրքական Diken պարբերականը:
Կուսակցությունների առաջարկը ապրիլի 20-ին քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, իսկ շաբաթվա վերջին՝ գլխավոր խորհրդում: