Բասկետբոլ. «Արցախը» դարձավ Ա լիգայի հաղթող. «Արթիկը»` Հայաստանի չեմպիոն
Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Ա լիգայի եզրափակչի պատասխան հանդիպումը «Արցախի» և «Արթիկի» միջև: Առաջին խաղում հաղթանակի էին հասել «Արցախի» բասկետբոլիստները 100:74 հաշվով:
Պատասխան խաղը ևս անցավ լարված ու հետաքրքիր պայքարում: «Արցախը» կարողացավ առավելության հասնել 98:90 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սերգեյ Վիննիկը («Արթիկ»), ով վաստակեց 35 միավոր:
Ըստ ՖԻԲԱ-ի ու ՀԲՖ կանոնադրության Հայաստանի չեմպիոն կարող է դառնալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված թիմը: Այս պարագայում «Արցախը» դառնում է միայն Ա լիգայի չեմպիոն: