Associated Press-ի անդրադարձը՝ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին (լուսանկար)
Associated Press գործակալությունը Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին ու Երևանի՝ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքներին 2 անդրադարձ է կատարել:
Առաջին անդրադարձը երեկվա դեպքերի մասին է: Նշվում է, որ հազարավոր ընդդիմադիր հայացքներով մարդիկ փակել են Երևանի հրապարակներից մեկի մուտքային 4 կարևոր փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդվզումների պատճառը Հայաստանում սահմանադրական փոփոխություններն են, որոնցով, ըստ ցուցարարների, երկրի արդեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հանձնում են երկրի հետագա ղեկավարումը:
Associated Press–ը երկրորդ հրապարակմամբ անդրադարձել է այսօրվա իրադարձություններին, երբ գրավվել էր Հանրային ռադիոյի շենքը: Նշվում է, որ երեկվանից մեկնարկած հանրահավաքի մասնակիցները երթի ընթացքում մուտք են գործել ՀՀ Հանրային ռադիոյի մասնաշենք, այնտեղ պահանջներ ներկայացրել: