Ռուսաստանի «ամենաաղքատ» նախարարները
Ռուսաստանի բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնոնսկոյի եկամուտը 2017 թվականին կազմել է 5.2 միլիոն ռուբլի: Այսպիսով‚ Դոնսկոյը դարձել է ռուս նախարարներից «ամենաաղքատը»: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Կառավարության անդամներից ամենաքիչ եկամուտն ունեցողների թվում են նաև կապի և մասսայական հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Նիկիֆորովը‚ ում եկամուտը 2017 թվականին կազմել է 5.837 միլիոն ռուբլի‚ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ 5.85 միլիոն ռուբլի եկամուտով‚ ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպոլինը՝ 5.93 միլիոն ռուբլի եկամուտով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկ հորիզոնականով իջել է ամենահարուստ ուկրաինացիների ցանկում‚ ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները նախորդ տարի մեծացել են երկու անգամ: