Մոսկվայում վնասել են հաղորդավար Սերգեյ Ասլանյանի մեքենան (տեսանյութ)
Նախորդ գիշեր անհայտ անձինք վնասել են «Эхо Москвы» ռադիոկայանի ավտոմոբիլային փորձագետ Սերգեյ Ասլանյանի մեքենան: Այս մասին հաղորդավարն ասել է իր «Գարաժ» հաղորդման ժամանակ:
Ասլանյանը չի պարզաբանել, թե ինչ վնաս է հասցվել մեքենային: Ոստիկանությունը կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցել: Նա կարծում է, որ դեպքը կապված է իր լրագրողական գործունեության հետ: