Այժմ նաև ուտելիք. Բուզովան իր ռեստորանը կբացի Մոսկվայի կենտրոնում
Հեռուստահաղորդավարուհին մտադիր չէ դադարեցնել իր բազմաժանր գործունեությունը և հայտարարել է Մոսկվայի կենտրոնում ռեստորան բացելու իր մտադրության մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա երկար էր մտածում նախագծի գաղափարի մասին և փնտրում էր ճիշտ հարթակ: Նոր հաստատության բացման մասին մանրամասները նա դեռևս գաղտնի է պահում:
«Մոտ ապագայում Մոսկվայի կենտրոնում կբացվի իմ առաջին ռեստորանը: Նախագիծն արդեն 2 տարեկան է: Մենք 2 տարի աշխատել և մշակել ենք գաղափարը, իսկ շուրջ մեկ տարի փնտրել ենք հարմար տեղ»,- ասել է Բուզովան իր բլոգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր BuzCoin կրիպտոարժույթի թողարկման և Buzar IT ծրագրի մեկնարկի մասին: