Օգտատերերը Քիմ Քարդաշյանին ստիպել են ապացուցել, որ իր բարակ իրանը ֆոտոշոփի արդյունք չէ (լուսանկարներ)
Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը նկարահանվեց «Calvin Klein»-ի ներքնազգեստի գովազդում, աստղի վրա մեղադրանքներ թափվեցին լուսանկարները չափից շատ ֆոտոշոփով ուղղելու համար: Երկրպագուները նկատել էին, որ երեք քույրերը շատ բարակ իրան ունեն այդ ֆոտոշարքում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Sun»-ին:
Բրենդի էջի հետևորդները քննադատել են «Calvin Klein»-ին լուսանկարները շատ մշակելու համար և ավելի քան հազար մեկնաբանություններ են թողել սոցցանցերում:
«Սա Քիմի նման չէ», «Չէ որ նա այսքան գեղեցիկ չէ», «Ո՞վ է սա. ես անգամ չեմ կարողանում տեղը բերել»,- գրել են օգտատերերը:
Ակնհայտ է, որ Քիմ Քարդաշյանը նեղսրտել է մեկնաբանություններից, որովհետև նա շտապել է հերքել այդ տեղեկությունները և «Instagram»-ի իր էջում նույն ներքնազգեստով լուսանկար է հրապարակել: Եվ նոր լուսանկարում Քիմի իրանն էլ ավելի բարակ է: