Քրեական փոթորիկ է սպասվում. Ռուսաստանի քրեական աշխարհը պատրաստվում է հերթական առճակատմանը
Մեկ տարի հետո կլրանա Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություններից մեկի՝ Տարիել Օնիանիի, ով առավել հայտնի է Տարո անունով, բանտարկության 10 տարին: Այս մասին գրում է News.rambler.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, երկու այլ քրեական հայտնի դեմքերին՝ Վյաչեսլավ Իվանկովին (Յապոնչիկ) և Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) սպանելու հրաման տվել է հենց Տարոն:
Չորրորդ խոշոր «օրենքով գողը»՝ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) մի քանի օր առաջ դատապարտվեց 9 տարի 10 ամիս ազատազրկման:
Ինչպես նշվում է, երբ Տարոն դուրս գա բանտից, երկրում անտեսանելի քրեական փոթորիկ կսկսվի, այնպես որ Ռուսաստանը կանգնած է քրեական հերթական խոշոր առճակատման շեմին:
Այժմ Ռուսաստանում կան 400-ից ավելի «թագադրված» գողեր, նրանցից մոտ 100-ը ազատազրկման մեջ են, 20-ը՝ հետախուզման, 30-ի նկատմամբ հետաքննություն է անցկացվում: