Դուռը սկզբից բաց է եղել‚ հետո փակվել է. Կեմերովոյի առևտրի կենտրոնի կինոդահլիճների տարհանման առաջին վայրկյանները (տեսանյութ)
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում իր ողջ ընտանիքին կորցրած Իգոր Վոստրիկովը սոցկայքի իր էջում հրապարակել է հրդեհից բռնկումից հետո առաջին րոպեների տեսագրությունը: Տեսանյութի կադրերում երևում է առևտրի կենտրոնի միջանցքը՝ կինոդահլիճների մուտքով: Հանդիսատեսին զգուշացնում են հրդեհի մասին‚ և նրանք սկսում են անշտապ հեռանալ: Սակայն հաշված վայրկյանների ընթացքում միջանցքը լցվում է խիտ սև ծխով‚ այդ ժամանակ մարդիկ արդեն սկսում են փրկվել վազքով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես պարզաբանում է Իգոր Վոստրիկովը‚ երկու կինոդահլիճներից մարդիկ կարողացել են դուրս գալ: Իսկ այն մեկը‚ որում դեպքի հետևանքով մարդիկ են մահացել‚ սկզբից բաց է եղել‚ սակայն երբ ծուխը տարածվել է‚ այն արդեն փակ է եղել‚ և մարդիկ չեն կարողացել լքել տարածքը:
Հիշեցնենք‚ որ առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով կա մոտ 7 տասնյակ զոհ‚ այդ թվում՝ 41 երեխա: