Թրամփին համոզել են ուժի միջոցով ընկերություն անել Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցով խորհրդականները նրան համոզել են Մոսկվայի հետ հարաբերություններում կոշտ դիրքորոշում պահել: Այս մասին «NBC News»-ին հայտնել են Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Թրամփի շրջապատի մարդկանց կարծիքով՝ «Ռուսաստանը հասկանում է միայն ուժի լեզուն‚ և նրա հետ հարաբերությունները բարելավել հնարավոր է միայն ավելի կոպիտ դառնալով»: Իրենց դիրքորոշումն առաջ տանելու համար խորհրդականները փորձել են նախագահին «մոտիվացնել» իրենց կարծիքով անհրաժեշտ քայլերի իրականացման համար‚ սակայն Թրամփը փորձել է ապացուցել‚ որ կարող է Մոսկվայի հետ երկխոսությունը կարգավորել՝ չփչացնելով իրերի դասավորությունը: «Նա իսկապես հավատում է դրան»‚- նշել է աղբյուրը:
Թրամփի և Պուտինի՝ մարտի 20-ի հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի նախագահը հայտնել է‚ որ «ԱՄՆ-ն պատրաստ է զենքերի նոր մրցավազքին‚ և ինքը այն կհաղթի»: